Մեր մասին
DOMAR GROUP-ը միավորում է միջազգային ներկայությունը, երկարամյա փորձը և վստահելի գործընկերային ցանցը՝ անշարժ գույքի աշխարհում ստեղծելով նոր հնարավորություններ։
Ընկերության կարևոր հանձնառությունն է առաջարկել շուկայի լավագույն լուծումները, նպաստելով յուրաքանչյուր հայի՝ սեփական երկրում անկյուն ունենալու մեծ երազանքի իրագործմանը։ Մեր նպատակը պարզապես տարածքներ գտնելը չէ։ Մենք օգնում ենք գտնել այն վայրը, որտեղ սկսվում է ձեր հաջորդ պատմությունը։
տարի շուկայում
նախագիծ
գրասենյակ 3 երկրներում
գործընկերներ
Մեր առաքելությունը
Նպաստել հայրենադարձությանը
Մեր նվիրական առաքելությունն է՝ հայրենիք վերադարձը երազանքից փոխակերպել իրականության, աջակցել արտերկրում ապրող հայերին՝ իրենց ապագան Հայաստանում կառուցելու ճանապարհին։
Բարձրացնել Հայաստանի մրցունակությունը
Մենք ձգտում ենք ամրապնդել ու բարելավել Հայաստանի դիրքը միջազգային շուկայում, բացահայտել երկրի հնարավորություններն ու դրանք առավել հավակնոտ դարձնել միջազգային գործընկերների համար։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը դարձնել ավելի մրցունակ ու գրավիչ։
Մեր արժեքները
Վստահություն ու պատասխանատու մոտեցում
Վստահությունը մեր գործունեության հիմքն է՝ թե՛ գնորդի, թե՛ գործընկերոջ հետ հարաբերություններում։ Մենք հավատարիմ ենք ստանձնած հանձնառությունների կատարման խոստմանը և անշարժ գույք ձեռք բերելու բարդ գործընթացի բոլոր փուլերում ամբողջ ծավալով աջակցում ենք գնորդին։ Մենք նախապես կանխատեսում ենք հնարավոր ռիսկերը, իսկ անվտանգությունը՝ երաշխավորում։
Պրոֆեսիոնալիզմ
Մասնագիտական կարողությունների շարունակական բարելավումը և անհատի կարիքները բացահայտելու պատրաստակամությունը մեր աշխատանքի հենասյուներից է։ Մենք չենք առաջարկում պարզապես տարածքներ, մենք օգնում ենք կայացնել գիտակցված որոշում։
Գլոբալ մտածողություն
Մեր ունեցած լայն աշխարհագրությունն ու միջազգային ներկայությունը մեզ թույլ են տալիս համադրել տարբեր շուկաների փորձը, հասկանալ անշարժ գույքի զարգացման դինամիկան և կայացնել որոշումներ՝ ոչ միայն այսօրվա պահանջարկից, այլև վաղվա հեռանկարներից ելնելով։